• Մասնակիցների, սովորողների տարիքային խումբը

Յոթ տարեկանից բարձր

 

  • Աշխատանքների ծավալը և ժամանակացույցը

Կատարվում է ուսումնական տարվա ընթացքում: Ամփոփվում է ուսումնական տարվա վերջին՝ գարնանային հավաքին:

Նախագիծը շարունակական է և անընդհատ:

 

  • Աշխատանքների նպատակը, խնդիրները, ընթացքն ու արդյունքները

 

Նախագծի նպատակը

 

ü  երաժշտության ունկնդրման նյութերի փաթեթի ստեղծում

ü երաժշտական մշակույթի ձևավորում

Խնդիրները

 

ü  սովորողներին ներկայացնել բարձրաճաշակ երաժշտություն, որը կնպաստի նրանց գեղագիտական ճաշակի ձևավորմանը,

ü  երաժշտության միջոցով հաղորդակից դարձնել ազգային, համաշխարհային մշակույթին, նպաստել դրա յուրացմանը,

ü  երաժշտական մտածողության ձևավորում և զարգացում,

ü  հոգևոր  զարգացում,

ü  գեղարվեստական մտածողության ձևավորում և զարգացում,

ü  ընդհանուր  զարգացման ապահովում,

ü  ստեղծագործական երևակայության զարգացում,

ü  ունկնդրման միջոցով

—  երաժշտական ունակությունների զարգացում,
—  ունկնդրման կուլտուրայի մշակում,
—  երաժշտական կերպարային զգացողություն:

Ընթացքը

 

  • Առաջարկվող նյութերի ցանկ

 

Կոմիտաս

ü  Դաշնամուրային ստեղծագործություններ

ü  Խմբերգեր

ü  Վոկալ ստեղծագործություններ

ü  Մշակումներ լարային քառյակի համար

ü  և այլն

Յ. Ս. Բախ

ü  Փոքրիկ պրելյուդներ և ֆուգաներ

ü  Կոնցերտներ

ü  Անգլիական սյուիտներ

ü  և այլն

Յ. Հայդն

ü  Խաղալիքներով սիմֆոնիա

ü  և այլն

Լ. Մոցարտ

ü  Մանկական սիմֆոնիաներ

ü  և այլն

Վ. Ա. Մոցարտ

ü  Գիշերային փոքրիկ սերենադ

ü  Դիվերտիսմենտներ

ü  Հատվածներ սիմֆոնիաներից, սոնատներից

ü  և այլն

Է. Գրիգ

ü  Պեր Գյունտ

ü  և այլն

Պ. Ի. Չայկովսկի

ü  Մանկական ալբոմ

ü  Տարվա եղանակներ

ü  Հատվածներ բալետներից

ü  և այլն

  • Սովորողների հետ տարվող աշխատանքը

ü  սովորողը համացանցից, անձնական տեսա-աուդիո գրադարանից և այլ աղբյուրներից դասավանդողի օգնությամբ, ինքնուրույն գտնում է ունկնդրման համար նախատեսված երաժշտական ստեղծագործություններ,

ü  պատրաստում է ստեղծագործության տրամադրությանը համապատասխան տեսանյութեր, որոնք կարող են դառնալ ունկնդրման համար նախատեսված ուսումնական նյութեր,

ü  դասավանդողի օգնությամբ կատարում երաժշտական ձևավորում ներկայացման, ուսումնական կամ այլ ֆիլմերի համար:

Արդյունքները

 

  • Սովորողը  կիմանա

 

—         երաժշտական արվեստի լավագույն ստեղծագործություններն ու հեղինակներին:

 

  • Սովորողը կլինի

 

—         երաժշտական արվեստի լավագույն ստեղծագործություններն իմացող, փոխանցող, տարածող:

  • Սովորողը կկարողանա

 

—         համացանցից և այլ աղբյուրներից ինքնուրույն գտնել ունկնդրման համար նախատեսված երաժշտական ստեղծագործություններ,

—         ստեղծագործության տրամադրությանը համապատասխան տեսանյութեր ներկայացնել,

—         ներկայացման, ուսումնական կամ այլ ֆիլմի համար կատարել երաժշտական ձևավորում:

Սովորողների և դասավանդողների ստացած արդյունքների ներկայացումը կայքում, բլոգում, ձայնադարանում. Ուսումնական նյութերի մեդիափաթեթների ստեղծում

Ստեղծված տեսանյութերը ներկայացվում են կայքում, տեղադրվում անձնական բլոգում, լավագույնները՝ ձայնադարանում:

Ձայնադարանում ստեղծվում են երաժշտական ուսումնական մեդիափաթեթներ, որոնք անընդհատ համալրվում են նոր նյութերով, որոնց թվում կլինեն մեր նախագծով ներկայացվածները:

Երաժշտության դասավանդողներ