Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ
IMG_0585-1024x682

  1. Սեպտեմբերի 4-ին Նոր դպրոցի սովորողների հետ մասնակցել ենք Կրթական շքերթին:
  2. Սեպտեմբերի 4-ին Մեդիակենտրոնում, Սեյրան Ավագյանի մենահամերգին հանդես եմ եկել Կոմիտասի երգերի կատարմամբ:
  3. Անհատական ելույթներով հանդես եմ եկել նաև մեդիաուրբաթներին, միասնական համերգներին:
  4. Մասնակցել եմ կրթահամալիրյան համերգներին, երաժշտական դասախոսություններին (Կոմիտասը՝ խմբավար: Կոմիտաս, հարսանեկան երգեր, Երաժշտության ուսումնական կենտրոնի համերգին):
  5. Նախապատրաստվում եմ Արթուր Շահնազարյանի հրավերով Հայ երգերի ֆոնդի երգերի ձայնագրությանը:
  6. Մարինե Մկրտչյանի հետ շարունակում ենք Կոմիտասի չձայնագրված երգերի ձայնագրությունը:
  7. Աշնանային հավաքին ներկայացրել եմ «Կոմիտասի գրառած երգերի ձայնագրություն» նախագիծը:
  8. Իրագործել եմ «Կոմիտաս» նախագիծը:
  9. Մարինե Մկրտչյանի հետ համակարգել եմ 5 տարեկանների «Սեպտեմբերիկ»-ը:
  10. Նոր դպրոցի նախակրթարանի սովորողների հետ մասնակցել ենք նոր խմբասենյակի բացմանը:
  11. Մասնակցել եմ «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի և դասվար-դաստիարակների շրխկան համույթի սեմինարներին:
  12. Նոր դպրոցի սովորողների հետ մասնակցել եմ Դիջիթեքյան մեդիաուրբաթին: